38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Թուրքիայում ռոբոտ լինելն էլ է դժվար

Թուրքիայում ռոբոտ լինելն էլ է դժվար
07.02.2018 | 13:21

Թուրքիայում տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված միջոցառմանը տրանսպորտի և հաղորդակցության նախարարի ելույթի ժամանակ մի քանի անգամ միջամտել է թուրք ծրագրավորողների ստեղծած ռոբոտը։

Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ տրանսպորտի և հաղորդակցության նախարար Ահմեդ Արսլանի ելույթի ժամանակ ռոբոտը մի քանի անգամ նախարարին զգուշացրել է ճշմարտությունն ասել։ Ելույթից հետո նախարարը հրահանգել է ռոբոտին ծրագրավորողներին կարգի հրավիրել ռոբոտին։ Ծրագրավորողները նրան վերածրագրավորել են։

Դիտվել է՝ 3280

Մեկնաբանություններ